Արարատի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր

Այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Մասիս-Այնթապ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են «BMW X 6» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։


Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 մարդ տեղում մահացել է, ևս երկուսը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Մասիս» բժշկական կենտրոն։


Աղբյուրի փոխանցմամբ՝ զոհերին «ՎԱԶ 2106»-ից  դուրս բերելու համար փրկարարներն օգտագործել են հատուկ տեխնիկա։


Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։